ԱՄՆ-ում ընտանիքն առողջության համար վտանգավոր քիմիական խառնուրդը վաճառել է որպես կորոնավիրուսի դեմ բուժման միջոց

ԱՄՆ-ում ընտանիքն առողջության համար վտանգավոր քիմիական խառնուրդը վաճառել է որպես կորոնավիրուսի դեմ բուժման միջոց

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից մի տղամարդ, իր երեք որդիների հետ, Miracle Mineral Solution կոչվող վտանգավոր քիմիական խառնուրդ է պատրաստել և վաճառել՝ որպես կորոնավիրուսային վարակը և այլ բարդ հիվանդություններ բուժող միջոց, ինչի առթիվ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, հայտնում է odditycentral.com լրատվական կայքը։

62-ամյա Մարկ Գրենոնը և նրա որդիները՝ Ջոնաթանը, Ջորդանը և Ջոզեֆը, մեղադրվում են Միացյալ Նահանգների ողջ տարածքում  վտանգավոր քիմիական խառնուրդով լի տասնյակ հազարավոր շշերի վաճառքի համար։

Խառնուրդի պատրաստումն ու վաճառքը տեղի է ունեցել Genesisi II Church of Health and Healing իրավաբանական անձի անունից, որը ստեղծվել է Գրենոնի կողմից՝ MMS-ի կիրառումն օրինականացնելու նպատակով:

ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի սանիտարական հսկողության վարչությունը ո՛չ միայն չի հաստատել դեղամիջոցի կիրառումը որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց, այլ նաև նախազգուշացրել է, որ այն կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների:

Իրավական պատասխանատվությունից խուսափելու համար Գրենոնը վաճառքն իրականացրել է Genesis II Church-ի միջոցով:

Ըստ դատարանի հայտնած տեղեկությունների՝ խուզարկության արդյունքում պարզվել է, որ ընտանիքը խառնուրդը պատրաստում է Ֆլորիդա նահանգի Բրեդենտոն քաղաքում գտնվող տնակում։ Տնակից առգրավվել է գույքը, այդ թվում ՝ հսկայական քանակությամբ նատրիումի քլորիդ և այլ նյութեր։

Հայտնի է, որ վերոնշյալ խառնուրդի վաճառքն իրականացվել է նաև Ավստրալիայում։ Այս պահին Մարկ և Ջոզեֆ Գրենոնները գտնվում են Կոլումբիայում, իսկ Ջոնաթան և Ջորդան Գրենոնները Միացյալ Նահանգներում կալանքի տակ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում