Հանրահավաքի նախաձեռնողները ձևակերպել են իրենց պահանջը
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաքի ընթացքում ձևակերպել են իրենց պահանջները: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազատության հրապարակում ելույթ ունեցան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը, այլք:
Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարականի պահանջը պայմանավորում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և նշում, որ Փաշինյանի հրաժարականն այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքն է:
Կարծիքներ