Արտահանձնում թուրք-իրանական սահմանին. Իրանին է փոխանցվել 26 բանտարկյալ

Թուրքիան Իրանին է արտահանձնել 26 բանտարկյալների, որոնք Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։
Այս մասին, ինչպես գրում է armtimes.com-ը՝ հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի դատական համակարգի ղեկավարին։
Նրա խոսքով՝ դատապարտված քաղաքացիների տեղափոխման գործընթացը տեղի է ունեցել իրանա-թուրքական սահմանին՝ Բազարգանի անցակետի տարածքում (Իրանի հյուսիս-արևմուտք):
Բոլոր 26 արտահանձնված բանտարկյալները կտեղափոխվեն Բազարգան քաղաքային բանտ՝ անհրաժեշտ իրավական ընթացակարգերի ավարտից հետո։
Գործակալությունը մանրամասներ չի հայտնել, թե ինչ մեղադրանքներով են դատապարտվել իրանցի այս քաղաքացիները Թուրքիայում։
Կարծիքներ