Բուլղարիայում մի խումբ զինվորականներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ
Բուլղարիայի ռազմական դատախազությունը Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանք է ներկայացրել վեց գործող և պաշտոնաթող զինվորականների դեմ։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ Ռազմական դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ գործով անցնող անձինք զբաղվել են գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ և օտարերկրյա պետությանը փոխանցելու գործով։ Մեղադրյալների թվում են Ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև նախկին ռազմական կցորդ, որը վերահսկում էր Բուլղարիայի խորհրդարանում գաղտնի տեղեկատվությունը:
Դատախազությունը կարծում է, որ խմբի ղեկավարը բուլղարական հետախուզության նախկին սպա է, ով «Մոսկվայի հետախուզական դպրոցի շրջանավարտ է, որը ղեկավարել է ռուսական գլխավոր շտաբի հետախուզական վարչությունը»։ Բուլղարիա վերադառնալուց հետո, ըստ բուլղարական կողմի, նրան հանձնարարվել է ստեղծել գործակալների ցանց, որը հասանելի կլինի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին առնչվող գաղտնի նյութերին։ Միաժամանակ նրա կինը, ով ունի Բուլղարիայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, փաստաթղթեր է փոխանցել Սոֆիայում ՌԴ դեսպանատուն։ Գործով ամբաստանյալների անունները չեն հաղորդվում։ Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 10 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն:
Կարծիքներ