Արբանյակը կօգտգագործվի ընդդիմության դեմ. Ընդդիմադիրների անհեթեթ մեկնաբանությունները

Արբանյակը կօգտգագործվի ընդդիմության դեմ. Ընդդիմադիրների անհեթեթ մեկնաբանությունները

Երեկ հայտնի դարձավ, որ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Իրադարձությունը ինքնին նշանակալի և աննախադեպ է, մի կողմից,  հաշվի առնելով արբանյակի ընձեռող հնարավորությունների կիրառումը,  իսկ մյուս կողմից Հայաստանում տիեզերական գիտարտարդարական ներուժի զարգացմանը նպաստելւ։

Այս մասին հայտնում է  medianews-ը.

Արբանյակի տիեզերք դուրս բերումը առաջացրել է հանրային լայն շրջանակների անթաքույց հիացմունքը, ինչի մասին փաստում է նաև սոցցանցային տիրույթում թեմայի լայնորեն քննարկումն ու ողջունումը։ Սակայն այդ ամենի կողքին ինչպես  նախորդիվ բոլոր դեպքերում ընդդիմության ներկայացուցիչները լծված են այդ հիշարժան իրադարձությունը սևացնելու, դրա նշանակությունը թերագնահատելու գործին, ավելին՝  չեն զլանում անգամ գուժել դրա վնասակարության մասին։

Ծիծաղ հարուցող մեկնաբանությունների շարքում հանդիպում են անգամ այնպիսի անհեթեթություններ, թե իբր իշխանությունը արբանյակը օգտագործելու է ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին հետևելու համար։ Այս մտքի հեղինակները իրենց գերագնահատելուց առաջ մոռանում են, որ իրենք այնքան սակավաթիվ են, որ անգամ թռչնի թռիչքի բարձրությունից նկատելի չեն, ուր մնաց՝ Տիեզերքից։

Սահմանային անվտանգություն ապահովման, հետախուզական տվյալների ստացման առումով որոշիչ դեր ունեցող արբանյակի դուրս բերումը տիեզերք ընդդիմադիրների բնորոշմամբ ընդամենը որևէ թեմայից շեղելու, կամ իրենց պնդմամբ հանրության «աչքերին թոզ փչելու» միջոց է։  Իհարկե  նրանց դիրքորոշումը միանգամայն այլ կլինեին, եթե Հայաստանը արբանյակ դուրս բերեր 5 կամ ավելի տարի առաջ, կամ այն ժամանակ երբ Ադրեջանը առաջին անգամ ուղեծիր ուղարկեց իրենց արբանյակը(2013թ-ին)։

Փաստը մնում է այն, որ հակամարտություն գոտում գտնվող երկրի համար, և հինգերորդ սերնդի պատերազմի վերսկսման սպառնալիքի պայմաններում, արբանյակի դուրս բերումը ուղեծիր ամենանշանակալի իրողություններից է, իսկ դրա կարևորությունը թերագնահատողները ընդամենը օրվա քաղաքական պատվեր են կատարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում