Իրանը հայտնել Է միջուկային ծրագրի պատճառով պատժամիջոցների մեղմացման մասին
Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների կողմերը պայմանավորվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներից հանել բազմաթիվ անուններ ու կազմակերպություններ, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:
«Համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցների ցուցակներից շատերի՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անունները բացառելու մասին, բայց կան նաև ուրիշները, որոնք դեռևս տարբեր պատճառներով այդ ցուցակներում են գտնվում։ Մեր բանակցություններն այդ մասով դեռ շարունակվում են»,-ասել է Արաքչին իր Telegram-ալիքում տեղադրված հարցազրույցում։
Կարծիքներ