Հայաստանը հանձնառու է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին. Խաչատուրյանը՝ Սուսանա Մուհամադին
Հայասատնի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) նախագահ, Կոլումբիայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար Սուսանա Մուհամադի հետ:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի և համաժողովի նախագահության մեծածավալ աշխատանքը կարճ ժամկետում մասշտաբային միջոցառման նախապատրաստման և անցկացման գործում:
Սուսանա Մուհամադին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին համաժողովին մասնակցելու համար ժամանակ գտնելու, ինչպես նաև գնահատանքի խոսքերի համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և ջանքերի համատեղման վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է «COP16»-ի նման բարձր մակարդակի միջազգային համաժողովների անցկացման և դրանցում ընդունված որոշումների իրականացման կարևորությունը:
Հանրապետության նախագահն այս համատեքստում ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի մարտահրավերների դեմ պայքարի շրջանակում միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորություններին և ակտիվորեն աշխատում է վերջիններիս իրականացման ուղղությամբ:
Կարծիքներ