Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն չորս մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 813 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 1-ից 8-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 813 խախտում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 8 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 26-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարծիքներ