Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով կպատասխանի Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես կգա տեսաուղերձով, որի ընթացքում կանդրադառնա Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին:Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով:
ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.
Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ:
Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:
Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ