Աղետի գոտում ուսումնասիրվում է գետի հոսքի ուղիղ ազդեցությանը ենթարկված շենք-շինությունների տեխնիկական վիճակը
Աղետի գոտում աշխատանքային 4 խմբերն առաջնահերթ ուսումնասիրում են գետի հոսքի ուղիղ ազդեցությանը ենթարկված բնակելի և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակը։
Այս մասին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Զուգահեռաբար կուսումնասիրվեն ուղիղ ազդեցությունից դուրս, սակայն ջրալցված շինությունները, կներկայացվեն վերականգնման առաջարկներ։
Կարծիքներ