Սլովենիան Ուկրաինային կմատակարարի 28 տանկ եւ ավտոտեխնիկա կստանա ԳԴՀ-ից
Սլովենիան Ուկրաինային կուղարկի 28 T55C տանկ, իսկ փոխարենը 35 ծանր բեռնատար եւ հինգ ծանր ավտոցիստեռն կստանա Գերմանիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սլովենիայի հեռուստատեսությունը:
«Այդպիսի փոխանակումը կամրապնդի պաշտպանական համագործակցությունը Սլովենիայի եւ Գերմանիայի միջեւ»,-գործարքը մեկնաբանել են Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի դիվանատանը: Հեռուստալրագրողների տվյալներով՝ խոսքը Հարավսլավիայի ժողովրդական բանակի այն զինանոցից տանկերի մասին Է, որը Սլովենիայի տարածքում մնացել Է 1990-ական թվականների սկզբին Հարավսլավիայի փլուզումից հետո:
Մինչեւ 2001 թվականն այդպիսի 30 տանկ արդիականացում Է անցել իսրայելցի մասնագետների մասնակցությամբ. այն նստել Է 52 մլն եվրո, սակայն 2006 թվականին այդ տանկերը կոնսերվացման են ենթարկել: 2018 թվականից Սլովենիայի պաշտպանության նախարարությունը դրանք վաճառքի Է հանել, սակայն հաջողվել Է վաճառել մարտալրակազմով միայն մեկ տանկ՝ 820 հազար եվրոյով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ