Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում են

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում են

Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները բավականին հաջող ելույթներ են ունեցել:

 

Հարություն Մերդինյանը եզրափակիչ է անցել նժույգթափերում: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը:

 

Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Վահագն Դավթյանը որակավորման փուլն ավարտել է առաջին հորիզոնականում (14.700 միավոր), նրան հաջորդել է Արթուր Ավետիսյանը՝ 14.633 միավորով:

 

Հիշեցնենք՝ Դավթյանն օրեր առաջ Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր:

 

Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է փետրվարի 28-ից մարտի 6-ը: Հաջորդ մրցաշարը մարտի 13-20-ը տեղի կունենա Կահիրեում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում