Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ռուսական կողմի հետ բանակցությունների վայր (տեսանյութ)

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ռուսական կողմի հետ բանակցությունների վայր (տեսանյութ)

Ուկրաինայի պատվիրակությունն ուղղաթիռներով ժամանել է ռուսական կողմի հետ բանակցությունների վայր՝ Բելառուսի Բելովեժյան թավուտ: Ռուսական պատվիրակությունը ժամանել էր դեռ երեկ:

Պատվիրակության կազմերը նույնն են: Բանակցությունների առաջին փուլում կողմերը քննարկել էին հարցերի երեք փաթեթ՝ ռազմական, հումանիտար և քաղաքական: Հանդիպումը տևել է մոտ 5 ժամ:

Որոշ հարցերի հետ կապված, ինչպես հայտարարել են կողմերի ներկայացուցիչները, հնարավոր է եղել հասնել փոխըմբռնման:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում