Աֆղանստանում հակամարտության հետեւանքով ներքին փախստական է դարձել 5 միլիոն մարդ
Աֆղանստանում ավելի քան 5 միլիոն մարդ ներքին տեղահանված անձ Է դարձել վերջին ժամանակներս տեղի ունեցած մարտական գործողությունների պատճառով: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բարեգործական ընկերությունների տվյալները:
Amnesty International («Միջազգային համաներում») միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 5 միլոն ներքին տեղահանված անձ հույժ օգնության կարիք ունի Աֆղանստանում սաստկացող հումանիտար ճգնաժամի պայմաններում: «Համաշխարհային հանրակցությունը պետք Է ապահովի մարդասիրական օգնության անխափան առաքումն Աֆղանստան»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը կազմակերպության՝ Քաբուլում տարածված հայտարարությունից:
Հազարավոր մարդիկ, ովքեր փախել են պատերազմից եւ ավերածություններից, Քաբուլում ապրում են ժամանակավոր ճամբարներում, որտեղ նրանց բժշկական օգնություն չի տրամադրվում, պարենի բաշխումը կատարվում Է անկանոն, նշում Է հեռուստաալիքը: Ariana News-ը բերում Է իրենց իսկ փախստականների վկայությունները, որոնք հայտարարում են ճամբարներում ծանր պայմանների մասին: «Տարբեր նահանգներից փախստականները ծանր պայմաններում են ապրում վրաննեում, մինաչեւ հիմա նրանց մասին չեն հոգացել ո՛չ «Իսլամական Էմիրությունը (Աֆղանստան)» («Թալիբան» շարժման ինքնանվանումը), ո՛չ որեւիցե այլ կազմակերպություն»,- ասել Է այդ մարդանցից մեկը: Փախստականները բարեգործական կազմակերպություններին կոչ են անում իրենց ապաստան տրամադրելու Քաբուլում կամ օգնելու վերադառնալ տուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ