Արտակարգ դեպք Վանաձորում

Արտակարգ դեպք  Վանաձորում

44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի.

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար:

Մյուս կողմից պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեր մարդկանց այս վիճակից հանելու համար:

Օրինակ` մենք առաջարկում էինք ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հարյուր հազարավոր կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև վարկային արձակուրդների արդյունավետ մեխանիզմներ ներդնել, հարկային արձակուրդ տրամադրել՝ տույժ ու տուգանքների փոխարեն:

Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների, թե ֆիզիկապես, թե վիրտուալ մեդիա տարածքներում:

Արտակարգ դեպք Վանաձորում. 44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և...

Опубликовано Edmon Marukyan Четверг, 6 августа 2020 г.

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում