Ռեալի հարձակվողը քթի կոտրվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը հայտարարել է, որ ստիպված կլինի վիրահատության ենթարկվել։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Էլչեի» հետ խաղում (2:1), որում Դիասը դեբյուտային հանդիպումն անցկացրեց այս մրցաշրջանում, հարձակվողը քթի կոտրվածք է ստացել։
«Ես շատ գոհ եմ իմ դեբյուտից և թիմի հաղթանակից, բայց, ցավոք, ցավալի բախումից հետո ես կոտրեցի քիթս և այժմ վիրահատության կարիք ունեմ։ Ես կբացակայեմ մի քանի օր, բայց արդեն անհամբեր սպասում եմ ընկերներիս մոտ վերադառնալուն»,- գրել է Դիասը Instagram-ում։
Կարծիքներ