Գյումրիում Պատվաստումների օր է անցկացվել
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրու բժշկական կենտրոնի հետ հետ համագործակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը. բոլոր ցանկացողներին միջոցառման շրջանակներում հնարավորություն էր տրված ըստ ցանկության ընտրել այն պատվաստանյութը, որը ներկա պահին առկա է հանրապետությունում՝ «Մոդերնա», «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ»։
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն անցորդներին բաժանում էին պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ, նրանք տարածքում պահպանվում էին նաև կարգը: Պատվաստման գործընթացն իրականացնում էին Գյումրիում գործող 4 պոլիկլինիկաների աշխատակիցները:
Կարծիքներ