Մի շարք երթուղիներում կլինեն փոփոխություններ և «գազելները» կփոխարինվեն ավտոբուսներով
Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակներում մշակված փուլային գործողությունների ծրագրի առաջին մասով նոր ներկրված ավտոբուսները կներառվեն տրանսպորտային գործող ցանցում և հնարավորություն կտան ամբողջությամբ շահագործումից հանելու և ազատվելու միկրոավտոբուսներից՝ «գազելներից»։
Այս մասին ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Մի շարք երթուղիներ են փոփոխվել, որոշները միացվել են, ավելացվել։
Հետևյալ երթուղիներում կլինեն փոփոխություններ և «գազելները» կփոխարինվեն ավտոբուսներով։ Ուղեգծերը հիմնականում կպահպանվեն, իսկ հաճախականությունը կլինի 13 րոպե․
3 և 12 համարները – 32 համարի ավտոբուսով
13 համարը – 34 համարի ավտոբուսով
57 համարը – 51 համարի ավտոբուսով
63 և 34 համարները – 52 համարի ավտոբուսով
1 համարը – 2 համարի ավտոբուսով
19 և29 համարները – 36 համարի ավտոբուսով
25 համարը – 37 համարի ավտոբուսով
28 համարը – 40 համարի ավտոբուսով
75ա համարը – 68 համարի ավտոբուսով
114 համարը – 25 համարի ավտոբուսով
33համարը – 43 համարի ավտոբուսով
37 համարը – 59 համարի ավտոբուսով
42 համարը – 50 համարի ավտոբուսով
72 համարը – 56 համարի ավտոբուսով։
Կարծիքներ