Ձեզ նորից հավաքում են հրապարակներում, որ թուլացնեն տղերքի թիկունքը. ԱԺ պատգամավոր

Ձեզ նորից հավաքում են հրապարակներում, որ թուլացնեն տղերքի թիկունքը. ԱԺ պատգամավոր

ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ի՞նչ անձնական վրեժխնդրության կոչեր են հնչում, ձեզ նորից հավաքում են հրապարակներում, որ թուլացնեն տղերքի թիկունքը:

Գիտե՞ք, որ երկրում պատերազմ է, էդ որ աղոթքներով եք կիսվում, էդ որ զինվորների նկարներ եք լայքում. էդ ամեն ինչը պարզունակ ու կեզծ բաներ են, էդ ձեր լայքած նկարների տղերքը կենաց-մահու կռիվ են տալիս, ձեզ են պաշտպանում, բայց նրա համար չէ, որ գնաք Ազգային ժողովի դիմաց «հայրենիք փրկեք», ու ինչի՞ համար: Ինչ-որ լրատվամիջոց իրեն կոչող թղթոն շատ դիտումներ ունենալու համար կոնտեքստից կտրել ու վերնագիր է դրել բառակապակցություն, որը չի արտահայտնում հնչեցված միտքը: Լավ, դժվա՞ր է դիտել մեկ անգամ, 5 րոպեանոց տեսանյութ է, դժվա՞ր է լսել ու սեփական ուղեղի հնարավորություններից օգտվել՝ վերլուծել, հասկանալ...

Եթե, այնուամենայնիվ, դժվար է, էստեղ դնեմ, թե բառացի ինչ է ասել վարչապետը.

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը կարմիր գիծ է, և մենք ամեն բան անելու ենք պահպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Մենք պատրաստ ենք ստորագրել մի թուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն ՀՀ֊ի համար»»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում