Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի

Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի

Արցախի Հանրապետութունը նոր նախագահ ունի:

Այսօր Արցախի Ազգային ժողովը նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին։

Փակ գաղտնի քվեարկությամբ` նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը, անվավեր է ճանաչվել 0 քվեաթերթիկ։

Սամվել Շահրամանյանի թեկնածությունն առաջադրել էին Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում