Հայտնի են Վրաստանում ՏԻՄ ընտրությունների Exit poll-երի նախնական արդյունքները

Հայտնի են Վրաստանում ՏԻՄ ընտրությունների Exit poll-երի նախնական արդյունքները

Այսօր, ժամը 20:00-ին փակվեցին Վրաստանի մասշտաբով բացված 1830 ընտրատեղամասերը: Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն,ընդդիմադիր «Մթավարի արխի» և իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունները հրապարակել են իրենց կողմից պատվիրված՝ նախնական exit poll-երի արդյունքները:

«Մթավարի» հեռուստաընկերության կողմից անցկացված exit poll-ի համաձայն՝ Թբիլիսիում և չորս խոշոր քաղաքներում ժամը 18:00-ի տվյալներով ընդդիմությունը հաղթում է։

«Մթավարի» ՀԸ-ի պատվերով անցկացված հարցման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները հետևյալն են.

Թբիլիսի

Նիկա Մելիա («Միացյալ ազգային շարժում») — 51%,
Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 49%։

Զուգդիդի

Անզոր Մելիա («Ազգային շարժում») — 53%,
Մամուկա Ցոցերիա («Վրացական երազանք») — 47%։

Ռուսթավի

Դավիթ Կիրկիտաձե («Ազգային շարժում») — 53%,
Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 47%։

Քութայիս

Խատիա Դեկանոիձե («Ազգային շարժում») — 53%,
Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 47%։

Բաթում

Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 51%,
Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 49%։

Իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած հարցման համաձայն՝ ժամը 18:00-ի տվյալներով Վրաստանի չորս խոշոր քաղաքներում իշխող կուսակցության թեկնածուներն են հաղթում։

Թբիլիսի

Նիկա Մելիա («Ազգային շարժում») — 42,8%,
Կախա Կալաձե («Վրացական երազանք») — 57,2%։

Ռուսթավի

Դավիթ Կիրկիտաձե («Ազգային շարժում») — 46,2%,
Նինո Լացաբիձե («Վրացական երազանք») — 53,8%։

Բաթում

Գիորգի Կիրթաձե («Ազգային շարժում») — 49,2%,
Արչիլ Չիկովանի («Վրացական երազանք») — 50,8%։

Քութայիս

Խատիա Դեկանոիձե («Ազգային շարժում») — 48,1%,
Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») — 51,9%։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում