Շվեյցարիան մտադիր է Ուկրաինայի վերաբերյալ կոնֆերանս անցկացնել մինչև ամառ
Շվեյցարիան մտադիր է մինչև այս տարվա ամառ Ուկրաինայի վերաբերյալ բարձր մակարդակի համաժողով անցկացնել։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Իգնացիո Կասիսը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացիկ նստաշրջանի նիստում:
Շվեյցարիան կարծում է, որ հանդիպումը պետք է «առաջարկի առաջին քայլը դեպի խաղաղություն»։ «Ես խոսում եմ առաջին քայլի մասին, քանի որ մենք բոլորս գիտենք, որ խաղաղության մեծ գագաթնաժողովը կպահանջի մի քանի քայլ, մի քանի փուլ»,- հայտարարեց դիվանագիտության ղեկավարը։
Շվեյցարիան, որը ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ չէ, աջակցում է Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին։ 2022 թվականին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք անբարյացակամ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության, նրա ընկերությունների և քաղաքացիների դեմ։ Այս ցուցակում ընդգրկված է Շվեյցարիայի Համադաշնությունը։
Կարծիքներ