Ձեր աչքի առաջ Վազգենի ստեղծած բանակը մարտի 1 ին հանեցին ժողովրդի դեմ. դուք քարե արձանն եք հիշում. Հ. Կոլյան.

Ձեր աչքի առաջ Վազգենի ստեղծած բանակը մարտի 1 ին հանեցին ժողովրդի դեմ. դուք քարե արձանն եք հիշում. Հ. Կոլյան.

Սեյրան Օհանյանը գրել է թե Եռաբլուր գնալիս հիշում է Վազգենի լքված արձանը: Պ.Օհանյան արձանը հիշելու փոխարեն ավելի լավ է հիշեք թե ինչպես ազգի առաջ սպանեցին Սպարապետին, թե ինչպես էր ազգի աչքի առաջ ստահակը ավտոմատի խզակոտով խփում Սպարապետի գլխին և ամեն հարվածի հետ թաղում մեր հուսը, մեր հաղթանակը, մեր հպարտությունը ... ԵՎ վերջապես քարե արձանը հիշելուց առաջ ավելի լավ է հիշեք ազգի աչքի առաջ կազմակերպված խեղկատակ դատավարությունը, Ձեր՝ Պ.Սեյրան օհանյան, հենց Ձեր աչքի առաջ Վազգենին սպանողներին ռոմանտիկներ անվանեցին և գործը թաղեցին խոր լռության մեջ, Ձեր աչքի առաջ Վազգենի մայրը Բաղրամյան փողոցում հացադուլ էր անում, իսկ նրան մոտեցող չկար, Ձեր աչքի առաջ Վազգենի ստեղծած բանակը մարտի 1 ին հանեցին ժողովրդի դեմ .... իսկ դուք քարե արձանն եք հիշում .. Ցավում եմ ..

Հետևեք մեզ նաև Տելեգրամում