Ուկրաինայում Իրանի դեսպանատունը Կիևից տարհանվել է Քիշնև
Ուկրաինայում Իրանի դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվում է Մոլդովա. Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Կիևում Իսլամական Հանրապետության դեսպան Մանուչեհր Մորադին։
Դիվանագետի խոսքով՝ որոշումն ընդունվել է Ուկրաինային այս երկրի մոտ լինելու պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Կիևում Իրանի դեսպանը կատարում է նաև Մոլդովայում դեսպանի գործառույթներ։
Կարծիքներ