Ֆրանսիան պահանջում է ուղիղ երկխոսություն Ռուսաստանի և ԵՄ-ի միջև

Ֆրանսիան պահանջում է ուղիղ երկխոսություն Ռուսաստանի և ԵՄ-ի միջև

Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը պահանջում է ուղիղ երկխոսություն ԵՄ-ի և Ռուսաստանի միջև՝ Ուկրաինայի դեմ հնարավոր ռուսական ագրեսիայի պատճառով, հայտնում է DW-ն։

Նրա խոսքով՝ Պուտինը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վրա․ դա հիշեցնում է սառը պատերազմը և ամրապնդում է Ռուսաստանի պահվածքը որպես գերտերություն։ Բացի այդ, նա նշել է, որ Պուտինը նպատակ ունի պառակտել եվրոպացիներին։

«Մենք՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչներ, պետք է համախմբված մնանք և միասնական եվրոպական դիրքորոշում դրսևորենք։ Արդյո՞ք Եվրամիությունը բավարար քայլեր է ձեռնարկում։ Առայժմ թվում է, որ՝ ոչ», – ընդգծել է Բոնը։

Նա նաև հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջը՝ ստեղծելու և իրականացնելու համաեվրոպական անվտանգության նոր պլան, որը կներառի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու միջոցներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում