ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Լիբիայի կողմերին զերծ մնալ բռնություններից և պահպանել կայունությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Լիբիայի կողմերին զերծ մնալ բռնություններից և պահպանել կայունությունը

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Լիբիայի բոլոր կողմերին խուսափել բռնությունից և ցանկացած քայլից, որը կարող է խաթարել կայունությունը այդ երկրում: Այս մասին ասվում է շաբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ, որը տարածել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է իրավիճակին Լիբիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Տրիպոլիում, Թոբրուկում և Բենգազիում տեղի ունեցող բողոքի ցույցերին», - ասվում է տեքստում։ «Ճանաչելով խաղաղ ցույցերի իրավունքը՝ քարտուղարը կոչ է անում բոլոր ցուցարարներին զերծ մնալ բռնությունից, իսկ ուժայիններին՝ զսպվածություն»։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր մասնակիցներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել կայունությունը»,- հավելել է Դյուժարիկը։ Գուտերեշը պատրաստ է կողմերին տրամադրել իր միջնորդական ծառայությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում