Մեքսիկայի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ուրբաթ օրը Մեքսիկայի հարավում գտնվող Չիապաս նահանգի Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։
«Նախնական տվյալներ. Չիապաս նահանգի Սյուդադ Իդալգո քաղաքից 82 կմ հարավ-արևելք 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է գրառման մեջ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ղեկավարության տվյալներով՝ բնակչության շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ