19 հարց՝ մարտի 2-ի նիստերի օրակարգի նախագծում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Քննարկվեցին և հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվեց մինչև երկու ժամ:
Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 19 հարց:
Կարծիքներ