Երևանի մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. Ավինյան

Երևանի մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. Ավինյան

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։

Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։

Սիրելի աջափնյակցինե՛ր,

Սիրելի երևանցինե՛ր,

Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելո՛ւ է»,- ընդծել է փոխքաղաքապետ Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում