Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր առևտրատրանսպորտային հանգույցի։ Այս մասին Ադրբեջանի 27-րդ միջազգային շինարարական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչի մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։Այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը:
Նա հայտնել է, իբր․ «Պատմականորեն Ղարաբաղը եղել է Ադրբեջանի զարգացած շրջաններից մեկը: Չընդունելով այս տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիան Հայաստանի կողմից, Ադրբեջանը 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում վերականգնեց պատմական արդարությունը՝ իր տարածքային ամբողջականությունը: Մեր ժողովուրդը, որը ցույց տվեց միասնությունն ու համերաշխությունը փառավոր հաղթանակի հասնելու համար արդեն վերադառնում է հայրենիք՝ հայրենի Ղարաբաղ՝ այս հողերի վրա հավերժ ապրելու համար։
Հետպատերազմյան շրջանում օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցումը, այստեղ կայուն բնակեցումը, ինչպես նաև տարածաշրջանը մեր երկրի զարգացած անկյունի վերածելը մեր առջև ծառացած կարևորագույն նպատակներից է։
Ադրբեջանն իր ողջ ուժերն ուղղեց այս գերագույն նպատակի հաջող իրականացմանը»,-նշել է թշնամի երկրի ղեկավարը։
Կարծիքներ