Վթարի ենթարկված ավտոքարշակը լայնակի փակել է երթևեկելի գոտիները՝ դառնալով խցանման պատճառ

Վթարի ենթարկված ավտոքարշակը լայնակի փակել է երթևեկելի գոտիները՝ դառնալով խցանման պատճառ

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները, ինչն էլ խցանման առիթ է դարձել: Պարեկային ծառայությանը փոխանցվել է նշված խնդիրը, վերջիններս միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:


Հետևեք մեզ նաև Տելեգրամում