Ջորջիա նահանգում կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ ոստիկան

Ջորջիա նահանգի Ատլանտայի արվարձանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, ևս մեկ ոստիկան վիրավորվել է։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին։
Նրա խոսքով՝ տեղի ոստիկանությունը երեք ահազանգ է ստացել անցնող մեքենայից կրակոցների և տուժածների՝ մի կնոջ և անչափահաս երեխայի մասին հաղորդագրությամբ։
«Երբ փորձում էին գտնել անչափահաս զոհին և օգնություն ցուցաբերել տուժած կնոջը, կրակել էին ոստիկանների վրա», - հեռուստաալիքը մեջբերել է Քլեյթոն շրջանի ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:
Կասկածյալը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։
Կարծիքներ