Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը ներկա է եղել Դավիթ Բեկ համայնքի զարգացման կենտրոնի բացման արարողությանը

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը ներկա է եղել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի զարգացման կենտրոնի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Արթուր Պետրոսյանը, կարևորելով էկոկրթական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև երիտասարդ սերնդի էկոդաստիարակության կազմակերպումը, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի և Անտառային կոմիտեի կողմից զարգացման կենտրոնին է փոխանցել շրջակա միջավայրի տարբեր ուղղություններին վերաբերող գրքեր:
Կարծիքներ