Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել

Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել

Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել, 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 986 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 857: Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219: Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում