Ամերիկացի վազորդը գերազանցել է Բոլտի ռեկորդը․ պարզվել է՝ 200-ի փոխարեն նա վազել է 185 մետր
Ադամանդե լիգայի մրցաշարում ամերիկացի վազորդ Նոա Լայլսը գերազանցել է համաշխարհային ռեկորդը 200 մ հեռավորության վրա:
Նա անցել է 200մ հեռավորությունը 18.90 վայրկյանում: Համաշխարհային ռեկորդը պատկանում է Հուսեյն Բոլտին՝ 19,19 վայրկյան: Ճամայացին այդ ռեկորդը գրանցել էր 2009 թվականին՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում:
Պարզվեց, որ կազմակերպիչների կողմից թույլ տրված սխալի պատճառով Լայլսը մեկնարկել էր սխալ տեղից և 200 մետրի փոխարեն վազել էր 185 մետր: Արդյունքում նա որակազրկվեց, իսկ հաղթանակը գրանցվեց ֆրանսիացի Քրիստոֆ Լեմետերեի հաշվին:
Կարծիքներ