Ավելի քան 150 հազար ուկրաինացի հատել է հարևան երկրների սահմանը
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ Ուկրաինայից ավելի քան 150 հազար մարդ է հեռացել։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
«Ավելի քան 150 հազար ուկրաինացի փախստականներ այժմ հատել են հարևան երկրների սահմանը, որոնց կեսը՝ Լեհաստան, իսկ շատերը՝ Հունգարիա, Մոլդովա, Ռումինիա և այլ երկրներ: Բնակչությունն ակտիվորեն տեղաշարժվում է նաեւ Ուկրաինայի տարածքում, սակայն ռազմական իրավիճակը դժվարացնում է թվերի գնահատումը և օգնություն տրամադրումը»,- գրել է նա։
Կարծիքներ