Վրաստանը հույս ունի մոտ ժամանակներս բացելու Ռուսաստանի հետ սահմանը
Վրաստանի իշխանությունները հույս ունեն մոտ ժամանակներս բարձրացնելու Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բացման հարցը, այն դեպքում, եթե դա թույլ տա կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը: Հունվարի 27-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Դուք գիտեք՝ Ռուսաստանի հետ սահմանի բացումը կախված Է համաճարակային իրավիճակից: Հենց դա Է ամբողջ խնդիրը: Ես հուսով եմ, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մոտ ապագայում կկայունանա մեր երկրներում, եւ մենք կկարողանանք բարձրացնել սահմանի բացման հարցը»,- ասել Է Աբաշիձեն:
Վրաստանի դիվանագտը նաեւ հավելել Է, որ առաջին եռամսյակում ինքը պլանավորում Է առցանց հանդիպում անցակցնել Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ՝ չբացառելով, որ կքննարկի նաեւ սահմանի բացման հնարավորությունը: Այսօր Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ անցման միակ սահմանային կետը՝ «Կազբեկ – Վերին Լարս»-ը, 2020 թվականի մարտից փակ Է նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով 2020 թվականին ՌԴ-ի քաղաքացիները կատարել են ավելի քան 209 հազար այց հանրապետություն, ինչը 85,8 տոկոսով պակաս Է, քան 2019 թվականին: Վրաստանը ՌԴ-ի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն չունի: Այն ընդհատվել Է 2019 թվականի հուլիսից ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Կարծիքներ