Ռուսաստանում մեկ օրում առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 22 հազար դեպք
Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերված COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 22 հազարը՝ կազմելով 22 702, ընդհանուր թիվը հասել է 1 մլն 903 253-ի:
«Վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատված դեպքերը հայտնաբերվել են 85 շրջանում: Թիվը կազմել է 22 702, որից 5 730-ն` առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշում են նաև, որ կորոնավիրուսi տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 1 մլն 903 հազար 253 դեպք, որից առողջացել է 1 մլն 425 հզար 529 քաղաքացի, իսկ մահացել 32 834-ը:
Կարծիքներ