Ի՞նչ կարելի է ուտել քնից առաջ՝ վնաս չհասցնելով առողջությանը
Ցանկալի է ընթրել քնելուց առնվազն 2 ժամ առաջ։ Սակայն որոշ մթերքներ թույլատրելի է օգտագործել նաեւ ավելի ուշ, քանի որ դրանք ունեն հանստացնող ազդեցություն։ Այդ կարծիքն է արտահայտել բժշկական գիտությունների թեկնածու Սամարայի դիետոլոգիայի եւ դիետոթերապիայի կենտրոնի տնօրեն Միխայիլ Գինզբուրգը։
Ինչպես հաղորդում է Lenta-ն, քնից առաջ թույլատրվող մթերքներն են, ըստ Գինզբուրգի, գազարը, վարունգը եւ խնձորը․ այդ մթերքները ծամելիս մարդիկ հանգստանում են, նրանց մոտ նվազում է տագնապի զգացումը եւ կրճատվում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։
Թռչնամիսն օգտակար է, քանի որ պարունակում է տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է արտադրել մելատոնին՝ քունը կարգավորող։ Այդ պատճառով թույլատրելի է նաեւ ուտել փոքր քանակությամբ այդպիսի միս քնից առաջ։
Նաեւ կարելի է ուտել խաշած ձու, ձվածեղ առանց կաթի եւ ձու, ինչպես նաեւ թեփ, որոնք պարունակում են մագնեզիում, որը հանգստանում է կենտրոնական նյարդային համակարգը։
Կարծիքներ