Մակրոնը և Բայդենը քննարկել են սուզանավերի պայմանագրի չեղարկման հետ կապված խնդիրները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին BFMTV հեռուստաալիքին հայտնել է Ելիսեյան պալատը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը այն բանից հետո, երբ Ավստրալիան խզել է հօգուտ ԱՄՆ-ի ֆրանսիական սուզանավերի մատակարարման պայմանագիրը:
«Երկու նախագահների զրույցը կայացել է: Մոտ ապագայում կհրապարակվի համատեղ ֆրանկո-ամերիկյան հայտարարություն»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից:
«Երկու երկրների նախագահները համաձայնել են, որ Ֆրանսիայի և եվրոպական գործընկերների համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ դաշնակիցների միջև խորհրդակցությունները կօգնեն խուսափել ստեղծված իրավիճակից»:
«Նախագահ Բայդենը հայտարարել է այս հանձնառությանը իր հավատարմության մասին», – ասվում է համատեղ հայտարարության մեջ: Ելիսեյան պալատը նշել է, որ զրույցը կայացել է Բայդենի խնդրանքով:
Կարծիքներ