Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով 20-ամյա սուզորդ է մահացել
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի լողափին շնաձկան հարձակման հետևանքով 20-ամյա սուզորդ է մահացել, տեղեկացնում է ABC News-ը:
Շնաձուկը մարզիկի վրա հարձակվել է Ֆրեյզեր կղզու արևելյան մասում: Բժիշկն ու բուժքույրը դեպքի վայրում առաջին օգնություն են ցուցաբերել մինչև ուղղաթիռով փրկարարների ժամանումը: Սակայն սուզորդը, որի ոտքերը կրծել էր շնաձուկը, արդեն ափին մահացել է:
Ոստիկանությունը միանգամից չի կարողացել պարզել զոհի ինքնությունը:
Ֆրեյզեր Կոստ քաղաքի քաղաքապետ Ջորջ Սեյմուրը ցավակցություններ է հղել երիտասարդի ընտանիքին ու հարազատներին:
Կարծիքներ