Մայիսին ներկայացվել է ավելի քան 2800 թափուր աշխատատեղ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մայիս ամսվա դրությամբ նախարարության Միասնական սոցիալական ծառայություն գործատուների կողմից ներկայացվել է ավելի քան 2800 թափուր աշխատատեղ։
«Երևանում և մարզերում աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ
Կարծիքներ