Ուկրաինայի մի քանի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Շաբաթ օրվա երկրորդ կեսին Ուկրաինայի մի քանի շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի և Պոլտավայի շրջաններում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի շրջաններում Մոսկվայի ժամանակով ժամը 15:35-ին հնչել են առաջին ազդանշանները: Այնուհետեւ երկու րոպեի ընթացքում «կարմիր» գոտում են հայտնվել Խարկովն ու Սումի շրջանները։ Օդային հարձակման մասին ահազանգը չեղարկվել է մոտ 25 րոպե անց։
Շաբաթ օրը ավելի վաղ Ուկրաինայում արդեն երկու անգամ հայտարարվել էր ավիահարվածի մասին ահազանգ։
Կարծիքներ