Միխայիլ Գալուզինն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման թեման
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը փետրվարի 21-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման:
«Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը», - նշում է ՌԴ արտաքին գերատեսչությունը:
Կարծիքներ