Մեր լիակատար եւ անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան
Այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին. հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ եւ ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից:
Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական եւ ապօրինի գործողությունները Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում եւ նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Մենք մեր լիակատար եւ անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ եւ վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար:
Կարծիքներ