Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 15 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսային վարակով
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 15 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսային վարակով, ինչը նոր հակառեկորդ է, հայտնաբերված վարակների թիվը նախորդ յոթ օրվա համեմատ աճել է 55%-ով, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Մահվան դեպքերի թիվն աճել է 3%-ով։
Ինչպես նշվում է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում՝ անցած շաբաթվա ընթացքում (հունվարի 3-9-ը), COVID-19-ի նոր դեպքերի թիվը կտրուկ աճել է ամբողջ աշխարհում, հաղորդվում է ավելի քան 15 միլիոն նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, անցած շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն հաղորդում է ստացել կորոնավիրուսային վարակի 15,154,666 դեպքի և COVID-19-ի հետևանքով մահվան 43,461 դեպքի մասին, ինչը համապատասխանաբար 55%-ով և 3%-ով ավելի է դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ն ընկած շաբաթվա համեմատ։ Հունվարի 3-ից 9-ը վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (4 610 359), որը նախորդ շաբաթվա համեմատ 73 տոկոսով ավել է։ Դրան հաջորդում են Ֆրանսիան (1,597,203, աճ՝ 46%), Մեծ Բրիտանիան (1,217,258, աճ՝ 10%), Իտալիան (1,014,358, աճ՝ 57%) և Հնդկաստանը (638,872, աճ՝ 524%)։
ԱՀԿ-ի տվյալներով՝ հունվարի 11-ի դրությամբ համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է վարակման 308 458 509 դեպք և 5 492 595 մահ։ Վարակվածների թիվն օրական ավելացել է 1,738,701-ով, մահերը՝ 5,150-ով: ԱՀԿ-ին հաղորդված վարակի հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 59,848,136, Հնդկաստանում (35,875,790) և Բրազիլիայում (22 523 907): Մահվան դեպքերն ամենաշատն են ԱՄՆ-ում՝ 831 548, երկրորդ գիծը զբաղեցնում է Բրազիլիան (619 981), երրորդը՝ Հնդկաստանը (484 213)։
Կարծիքներ