American Airlines-ի ուղևորը ներխուժել է օդաչուների խցիկ և վնասել թռիչքի կառավարման համակարգը

American Airlines-ի ուղևորը ներխուժել է օդաչուների խցիկ  և վնասել թռիչքի կառավարման համակարգը

Հոնդուրասի Սան Պեդրո Սուլայից Մայամի թռչող American Airlines ավիաընկերության ուղևորը նստելիս ներխուժել է օդաչուների խցիկ և վնասել թռիչքի կառավարման համակարգը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ABC հեռուստաընկերության թղթակից Սեմ Սվինին։

Ուղևորը թևից վազել է ինքնաթիռ, ներխուժել օդաչուների խցիկ և վնասել թռիչքի կառավարման համակարգը։ Օդաչուներից մեկը փորձել է կանգնեցնել ուղեւորին, որից հետո վերջինս փորձել է ցած նետվել բաց պատուհանից։

Հաղորդվում է, որ ավիաընկերությունը կուղարկի եւս մեկ ինքնաթիռ՝ վնասվածը փոխարինելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում