Լոս Անջելեսի բնակելի թաղամասի վրա ինքնաթիռ է ընկել

Լոս Անջելեսի բնակելի թաղամասի վրա ինքնաթիռ է ընկել

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարվել, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Նշվում է, որ Cessna 172 ինքնաթիռը, որի խցիկում մեկ օդաչու է եղել, պետք է վայրէջք կատարեր քաղաքի այս հատվածում գտնվող օդանավակայանում:

«Ինքնաթիռի վթարից հետո տեղում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է մի քանի մեքենաների վրա: Բնակելի շենքերը աննշան վնասվել են: Օդաչուն մահացել է, տեղի բնակչության շրջանում զոհեր չկան», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում