Տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11։00-ն:
Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Կարծիքներ