ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրում են նաև բժշկական լաբորատորիաները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրում են նաև բժշկական լաբորատորիաները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրում են նաև բժշկական լաբորատորիաները։

ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։

Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝

• մարդկանց կուտակումները,

• դիմակ չկրելը,

• սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։

Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։

Զգուշացում լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (հատկապես՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ)՝ Տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։

Խախտում թույլ տված տնտեսավարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում